Կոսովոյի իշխող կուսակցությունը հաղթել է ընտրություններում՝ չնայած կորցրել է մեծամասնությունը

2 րոպեի ընթերցում

Կոսովոյի իշխող «Ինքնորոշում» կուսակցությունը փետրվարի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներն է հավաքել, սակայն նրան չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ, որպեսզի հնարավոր լինի իշխանություն ձևավորել առանց կոալիցիոն գործընկերների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ քվեաթերթիկների 88%-ի հաշվարկը ցույց է տվել, որ «Ինքնորոշում» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 41,3%-ը, մինչդեռ 2021 թվականի ընտրություններում կուսակցությունը հավաքել էր ձայների 50%-ից ավելին։ Ընդդիմադիր «Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է ձայների 21,8%-ը, իսկ «Կոսովոյի դեմոկրատական լիգա» կուսակցությունը՝ 17,8%-ը։

Ըստ հրապարակման՝ այս արդյունքները ցույց են տալիս, որ վարչապետ Ալբին Կուրտին կղեկավարի Կոսովոյի հաջորդ կառավարությունը։ 

Reuters-ը նշում է, որ Կուրտիի գլխավորած կառավարությունն, ամենայն հավանականությամբ, կշարունակի իր վերահսկողությունը տարածել երկրի հյուսիսում, որտեղ ապրում է շուրջ 50 000 սերբ, որոնցից շատերը հրաժարվում են ճանաչել 2008 թվականին Կոսովոյի անկախությունը Սերբիայից։

Կոսովոն, որի բնակչության մեծամասնությունն էթնիկ ալբանացիներ են, Եվրոպայի ամենանոր և ամենաաղքատ պետություններից մեկն է։ Այն Սերբիայից անկախացել է 2008 թվականին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ 1999 թվականին ՆԱՏՕ-ի ուժերը 78 օր գնդակոծել էին Սերբիան, մինչև համաձայնություն ձեռք բերվեց Կոսովոյից Հարավսլավիայի ուժերի դուրսբերման  և այնտեղ ՄԱԿ-ի ժամանակավոր վարչական առաքելություն հաստատելու մասին։

Հայերեն

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Հունվարին ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ուղևորափոխադրումների քանակը Երևանում կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ովքեր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր

Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու

Թրամփը պատրաստվում է կրճատել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը Գազայի բնակիչներին չընդունելու դեպքում

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը

Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար 25% մաքսատուրք սահմանելու մասին

Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել է դժոխքով՝ մինչև փետրվարի 15-ի կեսօր պատանդներին ազատ չարձակելու դեպքում