Միացյալ Նահանգներ

Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան

1 րոպեի ընթերցում

Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան

ԿԺԴՀ-ն հետևում է Կորեական թերակղզու տարածքում ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի հայտնվելուն և պատրաստ է հակազդել սադրիչ գործողություններին՝ օգտագործելով իր ունեցած բոլոր միջոցները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ասվում է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Մեր զինված ուժերը ուշադիր հետևում են Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի հաճախակի հայտնվելուն և պատրաստ են օգտագործել ցանկացած միջոց, որը նախատեսված է պետության անվտանգության շահերը և տարածաշրջանային խաղաղությունը պաշտպանելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

ԿԺԴՀ պաշտպանական գերատեսչությունը հավելել է, որ Փհենյանը պատրաստ է զսպել Միացյալ Նահանգներին, և որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի հետագա սադրանքները։

Հայտարարությունը համընկել է ամերիկյան ատոմային Alexandria սուզանավի՝ հարավկորեական Բուսանի նավահանգիստ ժամանման հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում