Կնոջ հետ վիճաբանության ժամանակ նռնակն ընկել է ամուսնու ձեռքից. 28-ամյա երիտասարդը տեղափոխվել է ԲԿ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 9-ին ժամը 23:20-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում մեքենա է պայթել, որի մեջ մարդ կա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ժամը 23:32-ին հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից, ըստ որի՝ շտապօգնության խումբը բեկորային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդի։

Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը «ՎԱԶ-21124» մեքենայի մեջ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ մոտը գտնվող նռնակով կպայթեցնի նրան: Երբ փորձել է թույլ չտալ, որ կինն իջնի մեքենայից, նռնակն ընկել է ձեռքից: 

Այդ ընթացքում կնոջը հաջողվել է դուրս նետվել մեքենայից, իսկ նռնակը պայթել է, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայերեն

Երրորդ ամիսն է՝ Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին չի արձագանքել. ՀՀ ԱԺ նախագահ

Փոփոխություն` միասնական տոմսային համակարգում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Հունվարին ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ուղևորափոխադրումների քանակը Երևանում կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ովքեր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր

Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու

Թրամփը պատրաստվում է կրճատել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը Գազայի բնակիչներին չընդունելու դեպքում