Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը մեկնարկել է համաշխարհային պրեմիերաներով

3 րոպեի ընթերցում

Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը մեկնարկել է համաշխարհային երկու պրեմիերայով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթիր և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ փետրվարի 8-ին առաջին անգամ հնչել է ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի թիվ 4 սիմֆոնիան՝ «Շնորհալի, աղօթական», որն ընծա է Սուրբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը: 

Բացման համերգին տեղի է ունեցել մեկ այլ ժամանակակից կոմպոզիտորի՝ Քրիստինա Առաքելյանի Դաշնամուրի կոնցերտի պրեմիերան։ Որպես մենակատար հանդես է եկել հեղինակը։ Համերգի ընթացքում հնչել են նաև հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։  

Փետրվարի 17-ին  համերգը նվիրված կլինի կոմպոզիտոր Գագիկ Հովունցի 95-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Արթուր Ահարոնյանի և Արփինե Կալինինայի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներներ հանդես կգան դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և սոպրանո Շուշիկ Պարսումեանը։ 

Փետրվարի 18-ին ելույթ կունենա նորաստեղծ Հայկական պղնձյա փողային կվինտետը։ Երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Պետրոս Շուժունյանի, Նուբար Ասլանյանի և Անդրանիկ Բերբերյանի ստեղծագործությունները։ 

Փետրվարի 24-ին հրավիրված համերգի ընթացքում ճապոնացի դաշնակահար Ռիեկո Ցուչիդայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կկայանա Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև անվանի կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 4-րդ սիմֆոնիան։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-24-ը Երևանում անցկացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։

Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 

Հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները հնչեցվում են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի հայտնի մենակատարների մասնակցությամբ ու դիրիժորների ղեկավարմամբ, որոնք հետագայում այդ ստեղծագործություններն ընդգրկում են իրենց երկացանկում։ Փառատոնի շրջանակում նախատեսվում է ստեղծագործությունների թվայնացում. ստեղծագործությունները տեսագրվում և ձայնագրվում են՝ հասանելի դառնալով միջազգային մեդիա հարթակների բազմաթիվ օգտատերերի շրջանում։ 

Փառատոնային համերգները կղեկավարեն դիրիժորներ Ջուն-Սան Պարկը, Ալեքսանդր Հումալան և Ջանլուկա Մարչիանոն։ 

Հայերեն

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ

Սիրիայի նախագահը երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անարդար է համարում Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

Երրորդ ամիսն է՝ Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին չի արձագանքել. ՀՀ ԱԺ նախագահ

Փոփոխություն` միասնական տոմսային համակարգում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

Հունվարին ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ուղևորափոխադրումների քանակը Երևանում կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ովքեր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր

Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան