Դիզելային վառելիքի հափշտակության մեջ մեղադրվող ՀՀ ՊՆ զորամասի ծառայողների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ  ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Ա. - ն ՊՆ երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզելային վառելիք:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ. - ն Ա. Ա. - ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել Ա. Ա. - ին: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել հանձնարարությունը, դիզվառելիքը ինքն է վերցրել և գումարը փոխանցել Ա. Ա. - ին:

Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերին ՊՆ մեկ այլ աշխատակից Գ. Ո. - ն, դարձյալ Ա. Ա. - ի հանձնարարությամբ, նույն զորամասի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից 200 լիտր տվել է տեղի բնակավայրերից մեկում գործող շինանյութի խանութի սեփականատիրոջը՝  պարտքի դիմաց։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2024 թվականի նոյեմբերի 20-ին Ա. Ա. - ն հանձնարարել է Ն. Պ. - ին և Գ. Ո. - ին՝ հիշյալ զորամասի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից ևս 400 լիտր վաճառել: Հանձնարարությունն իրագործելու նպատակով նշված օրը Ն. Պ. - ն և Գ. Ո. - ն այն տեղափոխել են պայմանագրային զինծառայող Հ. Ա. - ի առանձնատուն՝ վերջինիս հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հիշյալ դիզվառելիքը նրան վաճառելու նպատակով, սակայն նույն օրը հայտնաբերվել և ձերբակալվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեն: 

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ա. - ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, Ն. Պ. - ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Գ. Ո. - ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Հ. Ա. - ին՝ 295-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ