Իսրայելը շարունակում է հարձակումներ իրականացնել Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ռազմական ինքնաթիռները մի քանի ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավային, ինչպես նաև լիբանանասիրիական սահմանին գտնվող Բեքաայի և Հերմելի շրջաններին: Հարձակումների հետևանքով Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում մեկ ընտանիքից 4 մարդ է վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  Al Mayadeen լրատվական ալիքը։

Իսրայելական օդուժը մի շարք հարձակումներով նաև թիրախավորել է հարավային Լիբանանի Ազզա և Ռումին քաղաքների միջև ընկած բաց տարածքը, Ջաբուրի բարձունքները։ 

Շարունակելով իսրայելական կողմից Լիբանանում հրադադարի ռեժիմի խախտումները` իսրայելական օդանավերը թիրախավորել են «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ կրակակետերը, ստորգետնյա ապաստարանները և պահեստները։ Տեղեկությունների համաձայն՝ Հերմելի հյուսիսային շրջանում հարված է հասցվել նաև շիա ստորաբաժանումների ճամբարին, սակայն հետևանքների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

Հայերեն Русский

Երևանի ավագանին չընդունեց հանրային տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը

Ձեր ստով մարդկանց գլուխը լցնում եք, թե տոմսը դառնում է 300 դրամ. քաղաքապետը` ընդդիմությանը

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը ինքնին կառույցին անդամակցելու հայտ չի հանդիսանում. Պարույր Հովհաննիսյան

Իսպանիայում կալանվել է առագաստանավ, որի վրա եղել է 600 կգ թմրանյութ

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 48 000-ը

ՀՀ ԱԺ նախագահն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գավառի ավագանին անցկացրել է ութերորդ նստաշրջանի առաջին նիստը

Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու անհրաժեշտություն է տեսնում

Սևանցի ծանրամարտիկները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել հանրապետական առաջնությունում

Բաքվում Ռուսական տունը դադարեցնում է իր գործունեությունը