Արարատ Միրզոյանը Նորվեգիայի նախկին վարչապետին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով

3 րոպեի ընթերցում

Նորվեգիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով»,- նշել է ԱԳՆ-ը։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ պարգևատրման արարողությանը նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան է և վկայություն մեր ժողովրդավարության մեջ և նաև մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում Ձեր ներդրման ճանաչման։ Շնորհավորում եմ»։

Թյորբորն Յագլանդն էլ իր կողմից նշել է, որ իր համար մեծ պատիվ է նման շքանշան ստանալը։ 

«Մեծ պատիվ է, մեծ հաճույք է ստանալ այս Շքանշանը։ Պարո՛ն նախարար, կուզեի մի գեղեցիկ պատմություն պատմել Ձեզ։ Այո, և բոլորին, ովքեր այստեղ են։ Քանի որ առաջին անգամ ես ծանոթացա հայի և Հայաստանի հետ, երբ արտգործնախարար էի։ Ես այցելում էի Ռամալլահ՝ Արևմտյան ափում, և դա Ռամադանի վերջն էր, և Յասեր Արաֆաթը սովորություն ուներ հրավիրել տարածաշրջանի, Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներին ճաշի։ Ռամադանի վերջին օրը։ Ինձ էլ հրավիրեցին, քանի որ այնտեղ էի, և ես նստած էի Յասեր Արաֆատի կողքին, իսկ իմ աջ կողմում (նկատի ունեմ՝ Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներն այնտեղ էին), իմ աջ կողմում կար մի տարեց մարդ։ Ես չգիտեի, թե ով է նա, բայց նա շատ տարօրինակ հագուստ ուներ, պետք է ասեմ, ինչպես մյուս բոլոր կրոնական առաջնորդները։ Նա տարեց էր, ես չէի կարծում, թե նա գիտեր՝ ով եմ ես, բայց որոշ ժամանակ անց նա իմացավ։ Այսպիսով, նա իմացավ, որ ես Նորվեգիայի արտգործնախարարն եմ, և գիտե՞ք, թե ինչ արեց։ Իր գրպանից հանեց մի փաստաթուղթ և ասաց. «Այս փաստաթուղթը հետևել է ինձ ողջ կյանքում, այն փրկել է իմ կյանքը»։ Դա Նանսենի անձնագիր էր։ Այդ էր պատճառներից մեկը, թե ինչու ես առաջին անգամ այդքան կապվեցի Հայաստանի հետ, կարծում եմ։ Եվ ես ուրախ եմ, որ մենք կարողացանք ինչ-որ բան անել Եվրոպայի խորհրդի կողմից, նախ՝ երբ դուք միացաք Եվրոպայի խորհրդին։ Ես այն ժամանակ այնտեղ չէի, բայց հետագայում մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ և նոր պրակտիկա ստեղծելու, և այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար։ Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, և մենք նաև, կարծում եմ, մեծ ներդրում ունեցանք խորհրդարանական հանրապետությանն անցման գործում, որն այժմ դուք ունեք։ Այսպիսով, ես իսկապես խորապես շոյված եմ, և շատ շնորհակալ եմ։ Հայաստանը միշտ իմ սրտում կլինի։ Շնորհակալություն»,-նշել է Թյորբորն Յագլանդը։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Թյորնբորն Յագլանդը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

 

Հայերեն English Français Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել