Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Վատիկանի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների ​​քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրներն ու համաշխարհային զարգացումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ կողմերն ընդգծել են շարունակական կրոնական երկխոսության և խաղաղության ու արդարության համար փոխադարձ ջանքերի կարևորությունը։

Նշվում է, որ պաշտոնյաները մտքեր են փոխանակել Իրանի և Վատիկանի միջև հարաբերությունների ներկա վիճակի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ 

«Արաղչին ընդգծել է Իրանի և Վատիկանի միջև երկարամյա և դրական հարաբերություններն՝ ընդգծելով երկու կողմի միջև կրոնական երկխոսության և խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը»,-նշված է իրանական լրատվամիջոցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Վերջինիս հավելմամբ՝ Արաղչին հույս է հայտնել, որ մտքերի փոխանակումները կուժեղացնեն տարբեր դավանանքների հետևորդների միջև փոխըմբռնումը և կնպաստեն աշխարհում խաղաղության և արդարության հաստատմանը` հիմնված աբրահամյան կրոնների ընդհանուր արժեքների վրա: 

«Արքեպիսկոպոս Գալագերն, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի կառուցողական մոտեցումը երկկողմ փոխգործակցության պահպանման և ընդլայնման հարցում՝ ընդգծելով խաղաղության պահպանման և համաշխարհային արդարությունը խթանելու համար հավաքական ջանքերի անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

 

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել