Մուրմանսկի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

1 րոպեի ընթերցում

ТАСС

Մուրմանսկի օդանավակայանի աշխատանքներում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»–ին։

«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով Մոսկվայի ժամանակով ժամը 18:38-ին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մուրմանսկի օդանավակայանի աշխատանքներում»,- հաղորդել են «Ռոսավիացիա»–ից:

Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում թռիչքներ, օդանավակայանից թռիչքներ ևս չեն իրականացվում:

 

 

Հայերեն Русский