ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախատեսվում է սահմանափակել քաղաքային բնակավայրերի դպրոցներում հեռավար կրթության ծավալները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման՝ նախորդ փոփոխություններով հեռավար կրթության կազմակերպման կարգից հանվել էին «գյուղական բնակավայրում գտնվող» բառերը, ինչը հանգեցրել էր հեռավար ուսուցման մեծ ծավալների տարածման նաև քաղաքային բնակավայրերի դպրոցներում։ Սակայն ԿԳՄՍՆ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեռավար կրթությունը չի կարող փոխարինել առկա ուսուցման գործընթացին, ուստի նպատակահարմար է վերադարձնել նախկին կարգավորումը։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հեռավար ուսուցումը կպահպանվի միայն գյուղական բնակավայրերում, որտեղ ուսուցչի թափուր տեղերը չեն համալրվում մրցութային կարգով։ Մինչ այդ՝ համապատասխան առարկայի դասընթացները կվարեն մենթոր դպրոցների ուսուցիչները՝ ապահովելով կրթության շարունակականությունը։

Քաղաքային բնակավայրերում, որտեղ ուսուցչի թափուր տեղի համալրման խնդիրը կարգավորելի է, հեռավար ուսուցման կազմակերպումը կսահմանափակվի, որպեսզի դասապրոցեսը շարունակի ապահովել բարձր որակ։

ԿԳՄՍՆ-ն ընդգծում է, որ այս փոփոխությունն ուղղված է հանրակրթական հաստատություններում կրթության որակի բարձրացմանը և դասապրոցեսի արդյունավետության ապահովմանը։

 

Հայերեն

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը

Վարչապետը բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը նախատեսվում է պատրաստ ունենալ մինչև 2028 թվականի ավարտը

Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

Տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների ավարտական միջոցառումը

Հունվարի 1-ից որոշ խմբերի համար կենսաթոշակները կբարձրանան

Արսեն Թորոսյանի ճեպազրույցը

Հայաստանում ահռելի ստվեր կա, և դրա դեմ պայքարի արդյունքները բավարար չեն. վարչապետ