ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայությունը այսուհետ կգործի նորակառույց վարչական համալիրում՝ ավելի ժամանակակից և հարմարավետ պայմաններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։
Նշվում է, որ ՆԳՆ պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրը գտնվում է Երևանի Խորենացի 158 հասցեում։
ՀՀ ՆԳՆ-ն կարևորում է հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը և քաղաքացիների համար առավել հարմարավետ ու ժամանակակից պայմանների ապահովումը։ Նոր վարչական համալիրը տեխնիկապես վերազինված է և ապահովված քաղաքացիների սպասարկման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով։