Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Մարտունու բժշկական կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Մարտունու բժշկական կենտրոն՝ բուժհաստատության շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու և տեղում բուժանձնակազմի հետ որոշակի աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 

Մարզպետը շրջայց է կատարել արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման շինհրապարակում, պոլիկլինիկական, ինֆեկցիոն, թերապևտիկ, մանկական բաժանմունքներում, անհետաձգելի բուժօգնության և հեմոդիալիզի սրահներում, զրուցել բուժանձնակազմի և շինարարների հետ, իսկ տնօրինության հետ քննարկել առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հարցեր։ 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Մարտունու բժշկական կենտրոնի միջև կնքված պայմանագրի համաձայն` Մարտունու ԲԿ շենքի տանիքին տեղադրվում է 150 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, որը շուրջ 11 միլիոն դրամով կնվազեցնի բուժհաստատության էներգետիկ ծախսերը։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հունվարի կեսերից և կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 19 միլիոն, որի 20 տոկոսը ներդրում է Մարտունու բժշկական կենտրոնը, 80 տոկոսը` «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը»։ 

«Մարտունու ԲԿ տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմամբ մենք ստեղծում ենք կարողություններ, որոնք ուղղելու ենք բուժհաստատության շարունակական զարգացմանն ու առաջընթացին։ Ձևավորվում է նկատելի գումարի խնայողություն, որի հաշվին կիրականացվեն տեխնիկական վերազինման նոր ծրագրեր, կներդրվեն բժշկական նոր ծառայություններ»,-շրջայցի ավարտին իր տպավորություններով կիսվել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

Խոսրով Խլղաթյան 

Հայերեն

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է