Ֆոն դեր Լայենը վճռական պատասխան է խոստացել ԱՄՆ-ին՝ մաքսատուրքերի սահմանման դեպքում

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը վճռականորեն կպատասխանի Միացյալ Նահանգներին, եթե Վաշինգտոնը մաքսատուրքեր սահմանի եվրոպական ապրանքների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Եթե մեր դեմ անարդարացիորեն մաքսատուրքեր սահմանվեն, ապա ԵՄ-ն կպատասխանի վճռականորեն», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է մարտահրավերների ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

Իր հերթին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ասել է, որ «ԱՄՆ-ն ԵՄ-ի բարեկամն է, դաշնակիցը և գործընկերը»։ 

«Տարաձայնություններ կարող են լինել բարեկամների միջև: Այդ դեպքում մենք պետք է խոսենք և գտնենք լուծումներ՝ միաժամանակ պաշտպանելով մեր արժեքները, սկզբունքներն ու շահերը», - ասել է նա։

Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph թերթը, վկայակոչելով ԱՄՆ նոր վարչակազմին մոտ կանգնած աղբյուրների, հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԵՄ-ից ամբողջ ներմուծումը 10% մաքսատուրքերով հարկելու հնարավորությունը։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ ղեկավարի վարչակազմում այդ հարցի շուրջ  դեռ լիակատար համաձայնություն չկա:

Միևնույն ժամանակ Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 10% մաքսատուրքերը փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել, մինչդեռ Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանումը հետաձգվել է 30 օրով։ 

Միացյալ Նահանգներ

Չինաստանի նկատմամբ ԱՄՆ 10% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը՝ 30 օրով կասեցվել

 

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ