Կառավարությունը նախատեսում է դադարեցնել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին կրթաթոշակ տրամադրելու պրակտիկան

2 րոպեի ընթերցում

ՀՀ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ դադարեցնելով ակադեմիայի ունկնդիրներին պետական բյուջեի հաշվին կրթաթոշակ տրամադրելու կարգավորումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում, որտեղ ներկայացված է առաջարկվող փոփոխությունների հիմնավորումը։

Օրենքի գործող տարբերակով, Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրները ստանում են կրթաթոշակ, որի չափը համարժեք է դատարանի նիստերի քարտուղարների վարձատրությանը։ Սակայն, ըստ նախագծի, այս համակարգը վերանայման կարիք ունի, քանի որ ունկնդիրներից շատերը միաժամանակ շարունակում են աշխատել, ինչն արդեն նվազեցնում է կրթաթոշակի տրամադրման հիմնավորվածությունը։

«Կրթաթոշակի տրամադրման նպատակը պետք է լիներ ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցումը, այլ ոչ թե լրացուցիչ ֆինանսական աջակցությունը»,-նշվում է հիմնավորման մեջ։

Բացի այդ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պետությունները պարտադիր կարգով չեն ապահովում ունկնդիրների կրթաթոշակի վճարումը։ Փոխարենը՝ նրանք ապահովում են վերապատրաստման համար անհրաժեշտ պայմանները, տեխնիկական միջոցները և դասընթացների կազմակերպման համար պահանջվող ֆինանսավորումը։

Նախագծի ընդունման դեպքում Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին այլևս չի տրամադրվի կրթաթոշակ։ Այս փոփոխությունը թույլ կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները և դրանք ուղղել ակադեմիայի զարգացմանն ու կարողությունների բարելավմանը։

2024 թվականին կրթաթոշակի ընդհանուր ծախսը կազմել է 83.8 մլն դրամ, և նոր օրենսդրական փոփոխության դեպքում այս գումարը նախատեսվում է տնտեսել։

 

Հայերեն

Լեհաստանի արտգործնախարարը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրությունների առթիվ

«Բարգավաճ Հայաստան»-ը գնալու է յուրաքանչյուր քաղաքացու ձայնի հետևից

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ