Էգեյան ծովում հարյուրավոր երկրաշարժերի պատճառով մի շարք կղզիներում փակվել են դպրոցները

2 րոպեի ընթերցում

Էգեյան ծովի Կիկլադյան արշիպելագի հունական կղզիներում, այդ թվում՝ Սանտորինիի մերձակայքում, վերջին երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել տարբեր ուժգնության 200 երկրաշարժ՝ առավելագույնը 4,5 մագնիտուդով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kathimerini պարբերականը՝ վկայակոչելով համապատասխան գերատեսչությունները։

Սանտորինի, Ամորգոս, Պարոս, Անտիպարոս և Նակսոս կղզիներում իշխանությունները կարգադրել են տեղակայել արտակարգ իրավիճակների արձագանքման ուժեր և փակել դպրոցներն ու մանկապարտեզները:

Սեյսմոլոգները չեն բացառում հետագա ուժեղ ստորգետնյա ցնցումները։ Փրկարարները կանխարգելման նպատակով վրաններ են տեղադրել մարդկանց ժամանակավորապես տեղավորելու համար:

Հյուրանոցների սեփականատերերին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել շենքերի հնարավոր փլուզման ռիսկերը նվազեցնելու համար։ Տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին հանձնարարվել է խուսափել շինությունների ներսում մեծ խմբերով հավաքվելուց։

Փետրվարի լույս 3-ի գիշերը սեյսմոլոգները հայտնել են 4,2 մագնիտուդով նոր երկրաշարժի մասին։

Իր հերթին Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտարարել է, որ Էգեյան ծովում հունվարի 28-ից ի վեր երկրաշարժերի թիվը գերազանցել է 400-ը։ Ամենահզոր ցնցման մագնիտուդը կազմել է 4,8։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան