Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Սարգսյանը, որը Դոնբասում կամավորական գումարտակներից մեկի հիմնադիրն է, ծանր վիրավորվել է Մոսկվայի «Ալիե պառուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններում։
«Սարգսյանը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Զոհվել է նրա թիկնապահը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Ալիե պառուսա» բնակելի համալիրում Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը եղել է պատվիրված և հանգամանորեն պլանավորված, նշել են օպերատիվ ծառայություններում:
Իր հերթին «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, գրել է, որ Սարգսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա ոտքը կանդամատեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունի հետևանքով զոհվել է 1 տղամարդ, 4 մարդ վիրավորվել է։
Ըստ իրավապահների՝ պայթյունի նպատակը եղել է մահափորձը։