Հունգարիան չի պատրաստվում լքել Եվրամիությունը, սակայն պատրաստվում է մասնակցել բանավեճին, թե ինչպիսին պետք է լինի համայնքն ապագայում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իսպանական El Debate թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք Եվրամիության անդամ ենք և կմնանք»,- նշել է նա և միևնույն ժամանակ հայտարարել, որ մասնակցելու են բանավեճին, թե ինչպիսին պետք է լինի Եվրամիությունը։
Սիյարտոն քննադատել է ԵՄ-ին Հունգարիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և ճնշում գործադրելու համար։
Սիյարտոն նաև ընդգծել է, որ պետք է հնարավոր ամեն ինչ անել վերջ դնելու անօրինական միգրացիային։