Գյումրիի, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկման սրահներում հունվարի 31-ից կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը

3 րոպեի ընթերցում

Մաքսային բարեփոխումների շրջանակում 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ 2025 թվականին հունվարի 31-ից «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը կգործարկվի նաև  Գյումրի, Վանաձոր և Սիսիան քաղաքներում գտնվող մաքսային սպասարկման սրահներում։ Այսինքն, ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո Գյումրիի, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկման սրահներ (մաքսային մարմնի ծածկագրեր` 05100020, 05100030, 05100040)  ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ այդ սրահներում ևս ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի հեռավար եղանակով՝ «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով: 

Ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուն պես մաքսային ծառայողն ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես կստանա էլեկտրոնային ծանուցում` հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ և կիրականացնի անհրաժեշտ մաքսային գործառնությունները։ Այնուհետև, ապրանքների բացթողնման վերաբերյալ հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն էլեկտրոնային եղանակով կստանան ծանուցում: Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում, մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով: 

Կոմիտեից հիշեցնում են, որ դեռևս 2025 թվականի հունվարի 3-ից «Զվարթնոց» օդանավակայանով (այդ թվում` «Կարգո» բեռնային համալիրով), ինչպես նաև փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով  ժամանող և մեկնող բեռների գծով ներկայացված ապրանքների հայտարարագրերի (մաքսային մարմնի ծածկագիր` 05100011), իսկ հունվարի 18-ից` Երևանի սպասարկման սրահ (մաքսային մարմնի ծածկագիր` 05100010) ներկայացվող ապրանքների հայտարարագրերի սպասարկումն իրականացվում է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով:

Ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն ավելի արագ կազմակերպելու նպատակով, Կոմիտեն հորդորում է հայտարարատուներին նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը: 

Հայերեն

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը