ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման հետևանքով զոհվածների ընտանիքներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ու մխիթարության խոսքերն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ։
Deeply saddened by the tragic #planecrash near Washington, D.C., which claimed many lives. Our deepest condolences & words of solace to the families & loved ones of the victims.#Armenia stands in solidarity with the people of the #UnitedStates. @StateDept
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 30, 2025