ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքներով 53 ծառայող ազատվել է աշխատանքից

6 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում 2024 թվականի ընթացքում կատարվել է 1911 ծառայողական քննություն և ուսումնասիրություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ-ից, մանրամասնելով, որ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) աշխատողների նկատմամբ կիրառվել է 632 կարգապահական տույժ։

Մասնավորապես՝

  • Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 561 կարգապահական տույժ, այդ թվում՝
    – հայտարարվել է «Նկատողություն»` 274,
    – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 95,
    – պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 130,
    – պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 7,
    – կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,
    – աշխատանքային պայմանագիրը լուծվել է՝ 1,
    – ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 50։

Միաժամանակ, ոստիկանության 21 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 9.1-րդ և 11.1-րդ կետերի հիմքով։

  •  ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 2 «Նախազգուշացում», 5 «Նկատողություն»։
  • Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 27 կարգապահական տույժ, այդ թվում՝
    – հայտարարվել է «Նկատողություն»` 11,
    – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 12,
    – հիմնական աշխատավարձն իջեցվել է մինչև 20 տոկոսով՝ 2,
    – ծառայությունը դադարեցվել է՝ 2:
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 3 «Նախազգուշացում», 4 «Նկատողություն»։
  •  ՆԳՆ ենթակա կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 30 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 23 «Նկատողություն», 7 «Խիստ նկատողություն»։

2024թ․ ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել 51 ծառայողական քննությունների նյութեր, որոնցով նախաձեռնվել են 46 քրեական վարույթներ (36-ը՝ ոստիկանության ծառայողների, 1-ը՝ փրկարար ծառայության, 5-ը՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, 2-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների, 1-ը՝ ենթակա կազմակերպությունների աշխատակիցների, 1-ը՝ քաղաքացիների վերաբերյալ։


Դրանք պարունակել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական անփութության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, վստահված գույքի հափշտակության, խարդախության, գողության, շորթման, փաստաթղթեր հափշտակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու կամ իրացնելու, հրազենի, զենքի, ռազմամթերքի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս չարաշահումների, պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներ։

Միաժամանակ, Ներքին գործերի նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 6 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութեր: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 3 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 3 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Բացի այդ, ոստիկանության 1 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի դրա արդյունքներով կազմված եզրակացության քննարկումը՝ հետաձգվել:

ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային են հանրային հաշվետվողականությունն ու վերահսկողության ապահովումը։ Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է թափանցիկության և վստահության ամրապնդման գործում։

 

Հայերեն

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր