Եվրոպա

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ազդել երրորդ երկրների տասնյակ ընկերությունների վրա

2 րոպեի ընթերցում

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ազդել երրորդ երկրների տասնյակ ընկերությունների վրա

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ազդել Չինաստանի, Թուրքիայի և այլ երկրների տասնյակ ընկերությունների վրա, որոնք, ենթադրաբար, Ռուսաստանի Դաշնությանն օգնում են շրջանցել սահմանափակող միջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին և իր տրամադրության տակ եղած փաստաթուղթը։

Նշվում է, որ Բրյուսելը կարող է նաև մտցնել սահմանափակումներ, որոնք կտարածվեն այն ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների վրա, որոնք, ենթադրաբար, օգտագործվում են սպառազինությունների համակարգերում։ Ընդ որում, ըստ Bloomberg-ի գնահատումների, չի կարելի վստահորեն պնդել, թե Եվրամիությունում ձեռք կբերվի փոխհամաձայնություն միջոցների 16-րդ փաթեթի բովանդակության շուրջ, քանի որ առանձին երկրներ, մասնավորապես՝ Հունգարիան, հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների խստացման դեմ։

Ավելի վաղ Politico եվրոպական հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Եվրահանձնաժողովը սահմանափակումների փաթեթի նախագիծը ԵՄ երկրների ներկայացուցիչներին պաշտոնապես կներկայացնի հունվարի 29-ին։ Ըստ հրատարակության տվյալների՝ նոր սահմանափակումները չեն նախատեսի Ռուսաստանի Դաշնությունից հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ներմուծման լրիվ արգելք և կվերաբերեն միայն վառելիքի ընդունման տերմինալներին, որոնք միացված չեն ԵՄ-ի ընդհանուր գազաբաշխման համակարգին։ Արդյունքում պատժամիջոցները չեն վերաբերի ռուսաստանյան ՀԲԳ-ի ներմուծման մեծ մասին, պարզաբանում է պարբերականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում