Հայաստանի համար շատ կարևոր է, որ Վրաստանի հետ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի երկխոսությունը վերականգնվի. Ջոնի Մելիքյան

6 րոպեի ընթերցում

Վրացագետ Ջոնի Մելիքյանն այն կարծիքին է, որ Վրաստանի ընդդիմության հույսն Արևմուտքն է, որը բավականին իջեցնելով երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ իր իսկ շահերի տեսանկյունից ստեղծեց խոցելի վիճակ և այսօր արդեն պետք է որոշում կայացնի, թե որքանով են իրենց շահերը կենսունակ տեսնում մեր տարածաշրջանում։ Նրա գնահատմամբ՝ որքան Եվրոպան լարում է հարաբերությունները Վրաստանի հետ, այնքան ավելի է իրեն դուրս մղում մեր տարածաշրջանից, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հերթին երազում են այդ մասին, որ արտաքին ազդեցությունը Հարավային Կովկասում հասնի նվազագույն աստիճանի և իրենք օգտվեն դրանից, ուստի Արևմուտքի և Հայաստանի համար շատ կարևոր է, որ Վրաստանի հետ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի երկխոսությունը վերականգնվի։  

Ջոնի Մելիքյանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Վրաստանի ու Եվրամիության հարաբերություններում առաջացած խնդիրներին։ 

«Նախորդ տարվա ճգնաժամի ֆոնին ԱՄՆ-ի վարչակազմը և ԵՄ-ն բավականին սառեցրեցին Վրաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները, տարբեր նախագծերը, ֆինանսավորումը։ Արդյունքում ԵՄ-ի կողմից սահմանվեցին պատժամիջոցներ Վրաստանի քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների նկատմամբ։ Հարվածի տակ ընկան հիմնականում պատգամավորներն ու այն անձինք, որոնք ունեն դիվանագիտական անձնագրեր, ինչն ավելի է բարդացրել իրավիճակը։ Մյուս կողմից գործող իշխանություններն ակնկալում են, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփի նոր վարչակազմը նվազ հետաքրքրված կլինի մեր տարածաշրջանով»,- ասաց վրացագետը։ 

Նրա դիտարկմամբ՝ իրադարձությունները կարող են ապագայում հանգեցնել նրան, որ Եվրամիությունը նույնպես ստիպված կլինի Վրաստանի իշխանությունների հետ սեղանի շուրջ նստել։ Ըստ նրա՝ սպասելիքներ դեռ կան, բայց իշխանությունները զուգահեռաբար շարունակում են աշխատանքն այլ ոլորտներում։ Վրաստանի վարչապետը վերջերս այցելեց Բաքու, այս օրերի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարն իր թիմի որոշ ներկայացուցիչների հետ ԱՄԷ-ում էր և Աբու-Դաբիում նույնիսկ քննարկել են Թբիլիսիի արվարձաններում չոր նավահանգիստներ կառուցելու հարցը։

«Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի արդյունքում կան բավականին ակտիվ ուղղություններ։ Օրինակ՝ Հայաստանի շահերից է բխում, որ Վրաստան-ԵՄ հարաբերությունները որևէ մակարդակում գոնե վերականգնվեն։ Մեր դիվանագետներն ու պատգամավորները կարող են այդ գործում ունենալ իրենց դերակատարությունը։ Բոլորը պետք է հասկանան, որ դիվերսիֆիկացնելով հարաբերություններն Արևմուտքի ուղղությամբ, ինչով զբաղվում է նաև Հայաստանը, շատ կարևոր է, որ հայկական կողմը տարածաշրջանում չլինի միայնակ և Վրաստանի հետ համատեղ հասնի կարևոր արդյունքների։ Հայաստանի համար կարևոր է, որ Վրաստանը չշեղվի արևմտյան ուղուց և ապահովի որոշակի առաջընթաց, անգամ եթե դա չլինի նույն առաջընթացը, ինչ երեք տարի առաջ՝ մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Քանի որ երկու օրից լրանում է տարեդարձը, երբ Հայաստանն ու Վրաստանն ընդունեցին հայտարարագիր՝ հաստատելով ռազմավարական հարաբերություններ, ուստի պետք է փաստենք, որ ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի ներքաղաքական գործընթացները բավականին բարդ են, հետևաբար մենք, ըստ Մելիքյանի, չկարողացանք այդ մեկ տարվա ընթացքում համալրել մեր հարաբերությունները նոր նախագծերով։ 

Վրացագետը հույս հայտնեց, որ, գուցե, 2025 թվականը տա նոր լիցք երկկողմ հարաբերություններին։ Երևանը չպետք է կաշկանդված կլինի Վրաստան-ԵՄ հարաբերություններով։ Եթե Վրաստանը կունենա մեր կարիքը և հակառակը, ապա կողմերը պետք է անեն առավելագույնն իրար աջակցելու համար։ Մելիքյանի պնդմամբ՝ պետք է նաև զերծ մնանք ծայրահեղ գնահատականներից, քանի որ բոլոր պետություններն անցնում են այսպիսի շրջափուլերով, ուստի հարաբերությունների միակողմանի ու միջնորդավորված բնութագրումները չեն հեշտացնի գործընթացը։

«Անկախ ամեն ինչից՝ Վրաստանն ունի ԵՄ-ի հետ լավ հարաբերությունների փորձ, հետևաբար անհրաժեշտ է ուսումնասիրել այդ փորձը՝ հասկանալով կարմիր գծերն այդ հարաբերություններում։ Առհասարակ Հայաստանն ու Վրաստանը համատեղ ծրագրերով ավելի հետաքրքիր են Արևմուտքի գործընկերներին։ Նախաձեռնելով երկարաժամկետ ծրագրեր՝ Թբիլիսին և Երևանը պետք է ունենան իրենց հստակ օրակարգը և հարաբերությունները բավականին ակտիվ պահեն»,- հավելեց Մելիքյանը։      

Նա չի կիսում այն տեսակետը, որ Վրաստանում համակերպվել են համապետական ընտրությունների արդյունքների հետ, քանզի որոշ շրջանակներ դեռ մասնակցում են բողոքի ակցիաներին և հանրահավաքներին, տակավին հնչեցնում են արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչեր։ Մեր զրուցակցի կարծիքով՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջը ստեղծում է մի իրավիճակ, երբ ակնհայտ է, որ փողոցային պայքարով որևէ փոփոխություն երկրի ներսում չի լինի։ Այդուհանդերձ, գալիք մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան որոշ կոնտակտներ, որոնք կարևոր կլինեն ոչ միայն Վրաստան-Արևմուտք հարաբերությունների համար, այլև մեր ողջ տարածաշրջանի ապագա զարգացումների համար։

Հայերեն Русский

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Փետրվարի 1-ից տրանսպորտում կլինեն հսկիչներ․ ի՞նչ գործառույթներ են իրականացնելու