Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին

2 րոպեի ընթերցում

Որևէ մեկը չի նշանակվել որևէ պաշտոնում կին կամ տղամարդ լինելու համար, այլ  արձանագրվել է, որ այդ թեկնածուներն այս իրավիճակում և համակարգում կարող են արդյունավետ աշխատել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով  կանանց ուժային կառույցների և այլ պաշտոններում նշանակվելու հարցին:

«Որևէ մեկը չի նշանակվել որևէ պաշտոնում կին կամ տղամարդ լինելու համար: Նշանակվել են, որովհետև արձանագրումը եղել է այն, որ այդ թեկնածուներն այս իրավիճակում և այս համակարգում կարող են արդյունավետ աշխատել և, ընդ որում, եթե իմ կողմից նշանակման կամ մեր կողմից առաջադրվող թեկնածու մասին է խոսքը, մեր կամ իմ գնահատականը եղել է այն, որ տվյալ պահին արդյունավետը կլինի այդ պաշտոնյան»,- ասել է Փաշինյանը: 

Նրա համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն կանանց ներուժը չի կիրառվում, այլև հնարավոր բոլոր խոչընդոտները, ընդ որում, շատ դեպքերում գիտակցված, շատ դեպքերում չգիտակցված, ստեղծվում  են, որ դա տեղի չունենա:

«Իսկ ինչո՞ւ դա պետք է տեղի ունենա, ինչո՞ւ է դա կարևոր, որովհետև... ոչ թե ինչ-որ գաղափարական  կամ ոչ միայն գաղափարական նկատառումներով, այլ որովհետև կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են: Պատկերացնո՞ւմ եք, երկիր, որ իր բնակչության մեծամասնության պոտենցիալը չի օգտագործում: Դա զարգացման խոչընդոտ է»,- նշել է վարչապետը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո