Հայաստանի որևէ ստրատեգիական ենթակառուցվածք չի կարող մնալ ուրիշին․ ՀՀ վարչապետը խոսել է սահմանազատման մասին

2 րոպեի ընթերցում

Սահմանազատման արդյունքում Հայաստանի որևէ ստրատեգիական ենթակառուցվածք չի կարող մնալ ուրիշին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին: Սահմանազատման իմաստն այն է, որ միջազգայնորեն ճանաչված դե յուրե սահմանները գծի վրա, հողի վրա արտահայտվեն: Սա գազատարագծում չէ, գազատարազատում չէ, սա սահմանազատում է: Մենք ունենք միջազգայնորեն ճանաչված սահման, որը պետք է գետնի վրա արտահայտվի և դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ եթե, օրինակ, առաջանան իրադրություններ, երբ սահմանազատման հանձնաժողովները կհամարեն, որ ենթակառուցվածքների, մարդկանց կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ է տարածքներ փոխանակել, ապա դա հնարավոր կլինի անել միայն հանրաքվեի միջոցով: 

«Եթե սահմանազատման հանձնաժողովները կգան եզրակացության, կասենք՝ ժողովուրդ ջան, այս տարածքը դե յուրե մի երկրի տարածքում է, բայց սահմանազատման հանձնաժողովները եկել են ըմբռնման, որ կարելի է այս տարածքը փոխանակել այս տարածքի հետ։ Միանգամից ասեմ, որ հիմա այդպիսի թեմա չկա, չի քննարկվել ոչ մի անգամ, բայց եթե այդպիսի վիճակ ծագի ու Կառավարությունն ընդունելի համարի այն, ապա պետք է գա ժողովրդի մոտ, ասի՝ ժողովուրդ այսպիսի տարբերակ կա, գնա՞նք այս տարբերակով, թե՞ չգնանք: Ժողովուրդը կորոշի գնա՞նք, թե՞ չգնանք»,- հայտարարեց վարչապետը։

Հայերեն العربية فارسی Русский

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են