Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը հայտարարագրման գործընթացը լրացուցիչ ֆինանսական բեռ է համարում քաղաքացիների համար

3 րոպեի ընթերցում

Եկամուտների հայտարարագրման շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիները ժամանակին չեն տեղեկացվել սպասվող նորամուծության մասին և բախվել են ֆինանսական նոր բեռի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը:

«Քաղաքացիներն իրոք անհանգստացած են, գտնում են, որ այս ամենն ուղղակի արվում է հետագայում իրենց տուգանքի ենթարկելու համար: Այս ամենի պատճառն այն է, որ քաղաքացիներին չէին պատրաստել: Իրազեկման արշավները պետք էր անել ոչ թե հիմա, այլ 2023 թվականի վերջից կամ գոնե 2024 թվականի ընթացքում»,- նշեց նա: 

Էլեն Մանասերյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ սա նաև լրացուցիչ բեռ է ցանկացած աշխատող մարդու համար. «Մարդը պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն, որի համար պետք է վճարի 3 հազար դրամ: Պիտի անպայման իր բջջային հեռախոսում այդ համակարգն ակտիվացնելու համար քարտը փոխի, ինչը արժե մոտավորապես 500 դրամ: Հետո ևս պետք է վճարի որոշակի գումար: Անկախ նրանից դա 1000, թե 10000 դրամ է՝ աշխատողի համար լրացուցիչ բեռ է: Ունենք նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պարզապես չեն տիրապետում այդ բազային գիտելիքներին: Հիմա արդեն գովազդներ կան հաշվապահական ծառայությունների, որոնք 15 հազար դրամի դիմաց առաջարկում են հայտարարագրել ձեր եկամուտները: Այսինքն, լրացուցիչ բեռ ենք դնում մարդկանց ուսերին»:

Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը գտնում է, որ եկամուտների հայտարարագրման գործընթացը նպատակին չի ծառայի: 

«Խոսում ենք այն մասին, որ նպատակը սոցիալական ծառայությունների թիրախային դարձնելն է: Երեկ Պետական եկամուտների կոմիտեն նոր հոլովակ էր շրջանառում՝ կապված սոցիալական ծառայությունների հետ, որը վերաբերում է կրթությանը և առողջապահության ապահովմանը: Վերադարձն առավելագույնը 100 հազար դրամ է: Եկեք հասկանանք՝ դա տարվա ընթացքում այդ մարդու ծախսածի քանի՞ տոկոսն է կազմում: Արդյո՞ք հիմա սա իր նպատակին ծառայելու է, ունե՞նք հետազոտություն: Որպեսզի այս հարցերը չառաջանային, պետք էր, որ քաղաքացիներն այս ամենի մասին տեղեկացված լինեին»,- նշեց նա:            

Հայերեն

Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը