ԱՄՆ նախագահը չի կարծում, թե իր երկիրը պետք է ֆինանսավորի ՆԱՏՕ-ն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Վաշինգտոնը չպետք է ֆինանսավորի ՆԱՏՕ-ն։ Նա լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է ՆԱՏՕ-ի անդամներին, բայց հակառակը տեղի չի ունենում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ես վստահ չեմ, որ մենք պետք է ինչ-որ բան ծախսենք, բայց մենք, անշուշտ, պետք է օգնենք նրանց։ Մենք պաշտպանում ենք նրանց (խմբ.՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերներին)։ Նրանք մեզ չեն պաշտպանում», - ասել է նա լրագրողներին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հրաման ստորագրելուց հետո։

Թրամփը կրկնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամներին իր ներկայացրած պահանջները, որ նրանք իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 5%-ն ուղղեն պաշտպանական ծախսերին։ Ըստ Reuters-ի՝ դա հսկայական աճ է ներկայիս 2% թիրախից, որին այժմ չի հասնում ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները:

«Նրանք պետք է իրենց 2%-ը հասցնեն 5%-ի», - ասել է Թրամփը՝ կրկնելով ավելի վաղ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում արած դիտարկումները։

Վաշինգտոնը ֆինանսավորում է 32 անդամներից բաղկացած ռազմական դաշինքի՝ տարեկան շուրջ 3,5 միլիարդ դոլար կազմող ծախսերի 15,8%-ը:

Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին՝ գտնելով, որ նրանք պաշտպանության համար քիչ միջոցներ են հատկացնում:

Հայերեն Русский

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր