MARGARYAN BUSINESS GROUP (MBG) կոնցեպտուալ ռեստորանների շարքին ավելացել է ևս մեկը՝ JackobsKitchen-ը, որը արագ և որակյալ սննդի առաջատար է Երևանում` երիտասարդների և հատկապես գրասենյակային աշխատողների շրջանում: Միանալով MBG-ին Dark Kitchen ֆորմատով առաջին հայկական բրենդներից մեկին՝ նոր որակ և համալրված մենյու է պատրաստել, ինչպես նաև նոր որակի գուրմանիստական փորձառություն` հյութալի բուրգերի, պիցցայի և առողջ սննդի սիրահարների համար:
«JackobsKitchen»-ը հյուրընկալության ոլորտում բազմաթիվ նորարարությունների հեղինակ է, և MBG-ին միանալով, մենք հանձն ենք առնում ավելացնել համի, որակի և առողջարարության կոմպոնենտները: MBG-ի բոլոր ռեստորաններում ամեն բան պատրաստվում է հոգատարությամբ և սիրով. մենք սիրում ենք մեր գործը և մեր հյուրերին: JackobsKitchen-ի յուրաքանչյուր պատվեր պատրաստվում է սիրով և առաքում կատարվում է առանձնահատուկ խնամքով` լավագույն փորձառություն ապահովելու համար թե ռեստորանում, և թե տանը»,-նշել է MARGARYAN BUSINESS GROUP-ի հիմնադիր, Հայաստանի առաջատար ռեստորատորներից Կարեն Մարգարյանը:
JackobsKitchen-ի համաբրենդավորված սրճարանը գտնվում է Արամի 64 հասցեում և իր ոճային ինտերիերով երիտասարդական ակտիվ տրամադրություն է ստեղծում: Այն գործում է ինչպես առցանց պատվերների հարթակների միջոցով, այնպես էլ www.jacobskitchen.am-ի միջոցով: Մաստեր շեֆերի պրոֆեսիոնալ աշխատանքն ու առաջադեմ տեխնոլոգիաներն ապահովում են պատվերի հասանելիությունը հաստատման պահից 20 րոպեում:
Margaryan Business Group-ը հյուրընկալության ոլորտի առաջատար հոլդինգային ընկերություն է, որը ստեղծել և կայացրել է ոլորտի մեկ տասնյակ անուններ և բրենդներ ռեստորանային ոլորտում: Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին` Կարեն Մարգարյանի կողմից, և իր մեջ ներառում է «Ոստան», «Չինար», «Լուի Շարդեն», «Ազուրա», «Ալյասկա» կոնցեպտուալ ռեստորաններն ու սրճարանները: 2024-ի վերջից ցանկին ավելացել է նաև «Ջեյքոբսը»: