Կրթություն

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար միասնական մոտեցում կկիրառվի

2 րոպեի ընթերցում

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար միասնական մոտեցում կկիրառվի

ՀՀ կառավարությունը հունվարի 23-ի նիստում քննարկեց և հավանություն տվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, որով առաջարկվում է առանձին լիազորող նորմով սահմանել արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների անվանացանկը և նկարագիրը։

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, որ սա թույլ կտա հասկանալ ծառայությունների տրամադրման ստանդարտը։ 

«Այդ իմաստով կարևոր է նաև որակական միևնույն չափանիշները սահմանել բոլոր հաստատությունների համար։

Առաջարկվում է նաև հաստատել և այդ լիազորությունը վերապահել կրթության ոլորտի լիազոր մարմնին, որպեսզի կարողանանք վերահսկել այն բովանդակությունը, որն իրականացնում են արտադպրոցական հաստատությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Անդրեասյանը։ 

Ըստ նախարարի՝ նախագծով հստակեցվում են նաև ֆինանսավորման ընթացակարգերը, քանի որ արտադպրոցական հաստատությունները տարբեր ծրագրերի շրջանակներում պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում, ինչը սակայն, որևէ հստակ կանոնակարգ չունի։

Գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև արտադպրոցական հաստատություններում ընդունելության, ավարտական քննությունների անցկացման, ինչպես նաև ուսումնական պլանների հաստատման ընթացակարգերի մասով միասնական մոտեցումը, որը լիազորող նորմը ևս տեղ է գտել նախագծում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում