Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը 15 տարվա ընթացքում  առաջին անգամ կայցելի Լիբանան

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը մեկօրյա այցով կմեկնի Լիբանան՝ երկրի նոր ղեկավարությանն աջակցելու նպատակով։ Նա բանակցություններ կվարի հանրապետության նախագահ գեներալ Ջոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ, որին հանձնարարված է կազմել նոր կառավարություն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը Բեյրութ կայցելի վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ, ինչն ըստ Al Nahar թերթի, վկայում է Էր Ռիադի ցանկության մասին՝ վերականգնելու իր դիրքերը Լիբանանում Իրանի ազդեցության թուլացումից և Դամասկոսում նոր վարչակարգի իշխանության գալուց հետո։ 

Հունվարի 21-ին ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողվում՝ արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը դրական քայլ է համարել հունվարի 9-ին լիբանանյան բանակի նախկին հրամանատար Ջոզեֆ Աունի ընտրությունը երկրի նախագահի պաշտոնում ավելի քան երկու տարվա քաղաքական ճգնաժամից հետո։ Նա հույս է հայտնել, որ Լիբանանի նոր կառավարությունը կկազմվի ամենամոտ ժամանակներս։

«Մենք պետք է տեսնենք իրական գործողություններ, նոր կաբինետի հանձնառությունը բարեփոխումներին, որպեսզի կարողանանք ուժեղացնել մեր մասնակցությունը», - ասել է  թագավորության արտգործնախարարության ղեկավարը։

Ինչպես սպասվում է, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը նախագահ Աունին կհանձնի հրավեր՝ ժամանելու Սաուդյան Թագավորություն պաշտոնական այցով։ Ըստ Al Nahar-ի տվյալների՝ Էր Ռիադում բանակցությունների արդյունքներով նախատեսվում է ստորագրել 22 համաձայնագիր՝ ուղղված երկկողմ համագործակցության զարգացմանը:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա

Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ

ՀՀ վարչապետը մասնակցել է The Washington Post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը

ԵԱՏՄ ու ԵՄ–ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա

IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունը

Հայաստանի շախմատի առաջնությունը որակապես բարձր էր. Ռոբերտ Հովհաննիսյան