Տնտեսություն

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Հայաստանում մտածում են տարբերակված ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) ունենալու հարցի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ շրջանառության հարկից հրաժարվելու վերաբերյալ: 

«Շրջանառության հարկը և միկրոբիզնեսի հարկը դեպքերի մի զգալի մասում մարդկանց կանխում են խոշորանալուց: Իմ համոզմունքն այն է, որ շրջանառության հարկը մարդկանց դրդում է չմեծանալուն: Ավելացված արժեքի հարկը մարդկանց դրդում է ակտիվ լինել: ԱԱՀ–ն, ճիշտ է, 20 տոկոս է, սակայն այն հաշվանցումներ անելու, ԱԱՀ–ն «մաշեցնելու» լայն հնարավորություններ է տալիս: Մենք քննարկում ենք, չգիտեմ՝ դա կանենք, թե ոչ, տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը, որ գյուղատնտեսության համար ԱԱՀ–ն ուրիշ լինի, տարբեր ոլորտների համար՝ ուրիշ»,–ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ այսօր դրդիչներ չկան, որ բիզնեսը մտածի իր արդյունավետության մասին: Դրդիչներ չկան, որ գործարարը մտածի բիզնեսն ավելի էներգախնայող դարձնելու մասին:

«Ո՞վ է ասել, որ հարկի վրա պետք է խնայել: Դուք կարող եք հոսանքի ծախսի վրա խնայել, և դրա արդյունքում ավելի էներգաարդյունավետ լինել»,–նշեց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում