Գեղարքունիքի մարզում հունիսի 20-ի ժամը 17-ի դրությամբ ապահովված է միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհների անցանելիությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, հունվարի լույս 20-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու, Վարդենիս, Ճամբարակի և Սևանի տարածաշրջաններում տեղացած ձյան շերտի բարձրությունը հիմնականում կազմել է 1-2, առանձին հատվածներում՝ 5-6 սանտիմետր։
Նշված տարածաշրջանների ճանապարհ սպասարկող կազմակերպությունները կեսգիշերից սկսած ու ցերեկային ժամերի ընթացքում իրականացրել են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Խոսրով Խլղաթյան