«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող ծառայողը հայտնել է, որ պահակետի քողարկող պատի կողմից հիմնարկի խցերից մեկում ներնետում է կատարվել պարանի միջոցով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես իրականացրել են հիշյալ խցի չնախատեսված խուզարկություն: Արդյունքում կալանավորված անձ Ա. Ս.-ի մահճակալի վրայից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 1 ականջակալ և ներնետման գործիք հանդիսացող 40 մետրանոց պարան՝ ծայրին ամրացված 1 սև գուլպա և կպչուն ժապավեն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

 

Հայերեն

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար