Մերձավոր Արևելք

Պաղեստինի ճանաչումը որպես պետություն Հռոմի նպատակն է. Իտալիայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Պաղեստինի ճանաչումը որպես պետություն Հռոմի նպատակն է. Իտալիայի ԱԳ նախարար

Իտալիայի նպատակն է հասնել Պաղեստինի ճանաչման՝ որպես պետություն։ Բացի այդ, Հռոմը պատրաստ է մասնակցել հնարավոր խաղաղարար առաքելությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել է La Stampa թերթին տված հարցազրույցում։

«Այո, մեր ճանապարհը տանում է այնտեղ, բայց դա ժամանակ կպահանջի, քանի որ Պաղեստինը պետք է ճանաչվի նաև Իսրայելի կողմից, և նա, իր հերթին, պետք է ճանաչի Իսրայելը: Միակողմանի նախաձեռնությունները, որոնք ես մինչև այժմ տեսել եմ առանձին երկրների կողմից, չեն ծառայում ո՛չ Պաղեստինին, ո՛չ խաղաղությանը», - հայտարարել է նա՝ պատասխանելով Պաղեստինի ճանաչման վերաբերյալ հարցին:

Տայանին, որը հունվարի 20-ին մեկնել է Իսրայել և Պաղեստին, խոսել է խաղաղարար առաքելության մասին՝ նշելով, որ այն «սկզբնական փուլում է», բայց Իտալիան «պատրաստ է մասնակցել որոշակի զորակազմով»։

«Ավելի ընդհանուր առումով մեզ անհրաժեշտ է եվրոպական ներկայություն Մերձավոր Արևելքում: Իսկ Պաղեստինում Եվրոպան կարող է իր դերը խաղալ, եթե երկու կողմերի համար ընդունելի համաձայնություն ձեռք բերվի», - ասել է Իտալիայի ԱԳ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում