Վրաստան

Վրաստանում մի քանի մարդ է մահացել «խոզի գրիպից»

2 րոպեի ընթերցում

Վրաստանում մի քանի մարդ է մահացել «խոզի գրիպից»

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում մի քանի մարդ է մահացել «խոզի գրիպից»: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: 

Հիվանդների մահվան պատճառ են հանդիսացել H1N1 վիրուսով պայմանավորված բարդությունները, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունները։ Մահացած հիվանդներից ոչ մեկը չէր պատվաստվել սեզոնային վիրուսների դեմ։

«Սա վիրուս է, որն ախտահարում է մեկից ավելի օրգաններ և կարող է միաժամանակ ախտահարել մի քանի օրգաններ», - ասել է Առաջին համալսարանական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Լևան Ռատիանին։

Բացի այդ, օրեցօր աճում է գրիպի A վիրուսով վարակման դեպքերի թիվը, ինչի հետ կապված ավելացել է նաև կլինիկաներ դիմողների թիվը։

Ըստ բժիշկների՝ հիվանդները հոսպիտալացվում են հիմնականում ջերմությամբ, ընդ որում, դեղորայքով բուժումից հետո բարձր ջերմությունը չի նվազում։

Բժիշկների խոսքով՝ «խոզի գրիպի» բուժումը հակավիրուսային պատրաստուկներով արդյունավետ է հիվանդության առաջին 72 ժամվա ընթացքում, ուստի նրանք հիվանդներին հորդորում են հնարավորինս արագ դիմել բուժօգնության և չզբաղվել ինքնաբուժմամբ։

H1N1-ը A վիրուսի ենթատեսակ է, որն առաջացնում է մասշտաբային համաճարակներ։ Հիվանդության ծանր ձևին բնորոշ է արագ զարգացող առաջնային վիրուսային թոքաբորբը: Ի տարբերություն բակտերիալ թոքաբորբի՝ այն զգայուն չէ հակաբիոտիկների նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում