Միացյալ Նահանգներ

Մելանյա Թրամփը մեկնարկել է իր կրիպտոարժույթը՝ հետևելով ամուսնուն

1 րոպեի ընթերցում

Մելանյա Թրամփը մեկնարկել է իր կրիպտոարժույթը՝ հետևելով ամուսնուն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ամուսնու երդմնակալության նախաշեմին հայտարարել է կրիպտոարժույթ ստեղծելու մասին։ Այս հայտարարությունից առաջ Դոնալդ Թրամփն էր ստեղծել $Trump կրիպտոարժույթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մելանյայի պաշտոնական մեմն արդեն վաճառքում է։ Կարող եք $MELANIA-ն ձեռք բերել հենց հիմա», - գրել է Մելանյա Թրամփն X սոցիալական հարթակի իր էջում։

«Մելանյայի պաշտոնական մեմ»-ի կայքում գրված է, որ դա կրիպտոակտիվ է՝ Solana բլոկչեյնում։ 

Ըստ CoinMarketCap կայքի՝ $Trump-ի ընդհանուր շուկայական արժեքը կազմում է մոտ 12 մլրդ դոլար, մինչդեռ $Melania-ի արժեքը կազմում է մոտ 1,7 մլրդ դոլար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում