Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացասաբար է արձագանքել Guns N'Roses-ի ռոք խմբի համերգին, որը նախատեսվում է մայիսին Սև ծովի ափին գտնվող Շեքվետիլիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Sputnik-ի վրացական ծառայությունը,  «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Իրակլի Քադագիշվիլին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր քաղաքական գործիչները ցանկանում են  ամերիկյան հայտնի Guns N'Roses խմբի համերգի չեղարկումը, քանի որ նրանց վերաբերմունքը երկրի նկատմամբ առաջընթացի բացակայությունն է ու, որ երկրում ամեն ինչ դադարի:

Ըստ աղբյուրի՝ Զուրաբիշվիլին համոզմունք է հայտնել,  որ հիմա համերգներ տալու ժամանակը չէ, քանի որ երկրում բողոքի ցույցերը չեն մարում, և նոր ընտրությունների ամսաթիվը դեռ որոշված ​​չէ: 

«Լինի դա Սալոմե Զուրաբիշվիլին, թե մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ, նրանց վերաբերմունքը երկրի նկատմամբ սա է՝ որ երկրում ամեն ինչ դադարի: Սա է նրանց նպատակն ու դեմքը, քանի որ հակառակ դեպքում նրանք իշխանության վերադառնալու հնարավորություն չունեն»,- ասել է պատգամավորը։

2024 թվականի ամռանը ընդդիմության առաջնորդների և նրանց կողմնակիցների կոչերից հետո բրիտանական Massive Attack երաժշտական ​​խումբը չեղյալ է հայտարարել Վրաստանում նախատեսված համերգը։ Նրանք իրենց որոշումը բացատրել են ցուցարարներին աջակցելով, ովքեր պահանջում էին չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները