Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության լրատվական գրասենյակը մանրամասներ է ներկայացրել Թեհրանում Գերագույն դատարանի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի դատական ​​իշխանության լրատվական գրասենյակի տարածած հայտարարությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ զինված հարձակման զոհ են դարձել Գերագույն դատարանի 39-րդ մասնաճյուղի ղեկավար Հոջաթոլեսլամ Ալի Ռազինին և 53-րդ մասնաճյուղի ղեկավար Հոջաթոլեսլամ Մոհամմադ Մոքիսեհը: 

«Այսօր առավոտյան Գերագույն դատարանում զինված ներթափանցողը ազգային անվտանգության, լրտեսների և ահաբեկչության դեմ հանցագործությունների դեմ պայքարի երկարամյա պատմություն ունեցող երկու խիզախ դատավորների նախապես ծրագրված սպանություն (դավադրություն) է իրականացրել»,-ասվում է հայտարարության մեջ: 

Նշվում է, որ նախնական բացահայտումների համաձայն՝ հարձակում գործած անձը ներգրավված չի եղել Գերագույն դատարանում որևէ հայցադիմումի մեջ, ոչ էլ եղել է դատարանի մասնաճյուղերի հաճախորդ։ 

«Ահաբեկչությունից անմիջապես հետո փորձ է արվել ձերբակալել զինված անձին, ով այնուհետև ինքնասպան է եղել»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Դատական ​​մարմինը նաև հայտնել է, որ հետաքննություն է սկսվել՝ սպանության հետևում կանգնած անձանց հայտնաբերելու և ձերբակալելու համար:

Իրան

Թեհրանի Գերագույն դատարանի մոտ հրաձգության հետևանքով դատավորներ են սպանվել

 

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը