Իսրայելի կառավարությունը վերջնականապես հաստատել է ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորման հետ Գազայի հատվածում կրակի դադարեցման և իսրայելցի պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։
Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ հրադադարը և պատանդների ազատ արձակումը կսկսվեն արդեն կիրակի՝ հունվարի 19-ին:
Կառավարության նիստը տևել է ութ ժամ։ Ամերիկյան Axios պորտալի տվյալներով՝ Նեթանյահուի կոալիցիոն կառավարությունում 24 նախարար կողմ է քվեարկել համաձայնագրին, 8-ը դեմ է արտահայտվել:
«AP» գործակալության տվյալներով՝ կառավարական խորհրդակցությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ խախտելով Շաբաթում չաշխատելու հրեական ավանդույթը, որը տեղի է ունենում բացառիկ դեպքերում։