Թրամփը խոսել է ԱՄՆ-ում TikTok-ի արգելման մասին

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում TikTok հավելվածն արգելելու վերջնական որոշումը իրենն է լինելու։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

«Վերջին հաշվով ամեն ինչ ինձնից է կախված, կտեսնեք՝ ինչ եմ անելու»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսն իրեն իրավունք է տվել որոշում կայացնել տվյակ հարցի շուրջ՝ չնայած Գերագույն դատարանի կողմից TikTok-ի արգելման օրենքին աջակցելուն։

Հայերեն Русский