Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում ավարտվել են 4-րդ տուրի պարտիաները

1 րոպեի ընթերցում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող տղամարդկանց 85-րդ առաջնությունում ավարտվել են 4-րդ տուրի բոլոր պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակ տոնեցին Բենիկ Ագասարովը և Սարգիս Սարգսյանը: Միավորը կիսեցին Դավթյան-Հովհաննիսյան, Գրիգորյան-Անդրիասյան, Հարությունյան-Պետրոսյան զույգերը:

Այս տուրից հետո Հայաստանի առաջնության առաջատարները 4 շախմատիստներ են: 2,5-ական միավոր են վաստակել Բենիկ Ագասարովը, Արթուր Դավթյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի առաջնության 5-րդ տուրը կկայանա հունվարի 18-ին: Առաջնությանը կավարտվի հունվարի 22-ին:

 

Հայերեն