Հայաստան

Հայաստանում հունվարի երկրորդ շաբաթվա տվյալներով գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում 2025 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա տվյալների համաձայն գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ. առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում դիմել են 7278 բուժառու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 2,6 անգամ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս ցածր է 1,3 անգամ: 

«Թոքաբորբով պայմանավորված ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 3,1 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` բարձր է 2,1 անգամ:  Նշեմ, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված դիմելիության 71,1 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները,  թոքաբորբով պայմանավորված դիմելիության 66,3 տոկոսը ևս 0-18 տարեկաններն են: 

Հունվարի 14-ի դրությամբ առկա տվյալներով սուր շնչառական վարակներով Հայաստանի բուժհաստատություններում հոսպիտալացված է 704 բուժառու, որոնց 90,7 տոկոսը էլի կազմում են 0-18 տարեկան երեխաները»,- ասաց  մասնագետը:

Նա նշեց, որ հունվարի 14-ի դրությամբ թոքաբորբով հոսպիտալացվել են 544 բուժառու, որոնց 63 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Վերակենդանացման բաժանմունքում սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացվել են 64 բուժառու, որոնց 73 տոկոսը ևս 0-18 տարեկան երեխաներն են:

«Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում  Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H1 ենթատեսակը, ինչպես նաև  սինցիցիալ վիրուսը, ռինովիրուսը, ադենովիրուսը և կորոնավիրուսային հիվանդության հարուցիչները: Նշեմ, որ ամբողջ սեզոնի ընթացքում  հայտնաբերվել են նաև գրիպի B տեսակի, պարագրիպի, ադենովիրուսի, բոկավիրուսի հարուցիչներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Մասնագետը խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ՝ հատկապես հակաբիոտիկներ չօգտագործել: Նա նշեց՝ եթե երեք և ավելի օր ջերմում են, ապա պետք է  դիմեն տեղամասային բժշկին ու պարտադիր իրականացնեն կանխարգելիչ նախազգուշական միջոցառումները: Հատկապես անհրաժեշտ է պարբերաբար մաքրել և ախտահանել տան, աշխատավայրի մակերեսները, օդափոխել տարածքները:

«Ուզում եմ շեշտել նաև, որ  գրիպի դեպքում շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում է պատվաստումը: Հատկապես խոցելի խմբերին մշտապես հորդորում ենք պատվաստվել»,- եզրափակեց մասնագետը:

Հայերեն

Վրաստանում իշխող քաղաքական ուժը մտադիր է քրեական օրենսգրքում վերականգնել հայրենիքի դավաճանության մասին հոդվածը

Վրաստանի իշխանությունները խորհրդարան կներկայացնեն արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծ

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան չեն կարող լինել Ուկրաինայի հարցով բանակցությունների կողմ. Վասիլի Նեբենզյա

Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններն Էր Ռիադում կանցկացվեն առանց երրորդ երկրների մասնակցության

ՌԴ նախագահի օգնականը պարզաբանել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների օրակարգը

Լեհաստանը չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա

Իսրայելական բանակը 24 ժամվա ընթացքում դուրս կբերվի հարավային Լիբանանից․լրատվամիջոց

ՀՀ ռազմարդյունաբերական արտադրանքը կներկայացվի միջազգային ցուցահանդեսում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել է ապօրինի պահվող զենեք-զինամթերք

Ուկրաինայի նախագահ Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ