Շախմատի կանանց առաջնությունում եռիշխանություն է

1 րոպեի ընթերցում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի կանանց 80-րդ առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց առաջնության 3-րդ տուրում հաղթանակ տոնեցին Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Խաչատրյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Առաքելյան-Ավետիսյան, Կոբակ-Դանիելյան, Գասպարյան-Խաչատրյան պարտիաները:

Երրորդ տուրից հետո մրցաշարի աղյուսակի առաջատարները երեքն են` Լիլիա Դանիելյանը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը: Բոլորն ունեն հավասար 2,5-ական միավոր:

Առաջնության 4-րդ տուրը կկայանա հունվարի 17-ին: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 22-ին:

 

 

Հայերեն