Եվրոպա

Բուլղարիայի խորհրդարանը Ռոսեն Ժելյազկովին ընտրել է նոր վարչապետ

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի խորհրդարանը Ռոսեն Ժելյազկովին ընտրել է նոր վարչապետ

Բուլղարիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Ռոսեն Ժելյազկովը, որը ներկայացնում է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության կոալիցիան Ժողովրդավարական ուժերի միության հետ (ՔԲԵԶ- ԺՈՒՄ), ընտրվել է հանրապետության վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ժելյազկովի օգտին քվեարկել է 125 պատգամավոր, դեմ է հանդես եկել 114 պատգամավոր, ձեռնպահներ չեն եղել։ Պատգամավորները նույնպիսի աջակցություն են հայտնել նաև 19 նոր նախարարներին։

Քվեարկությունից հետո կառավարությունը լրիվ կազմով երդում է տվել և առաջիկա ժամերին ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը:

Բուլղարիայում 2024 թ. հոկտեմբերի 27-ին անցկացվել էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ հունիսին կայացած ընտրություններից հետո կառավարություն կազմելու երեք փորձերն անհաջողության էին մատնվել։ Հոկտեմբերին անցկացված ընտրություններն արդեն 6-րդն էին երկրում 2021 թվականից ի վեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում