Փարաքար համայնքում մարտի 31-ին ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

4 րոպեի ընթերցում

Կառավարությունն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց․ ընտրությունները նշանակված են 2025 թվականի մարտի 31-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 16-ի հերթական նիստի ընթացքում։  

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով որոշումը, հիշեցրեց, որ Փարաքար համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը 2024 թվականի նոյեմբերի 25-ին հանդես է եկել Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր սահմանելու օրակարգով:  

«Նոյեմբերի 29-ին գումարված նիստով Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը։ Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել։ Գործող կարգավորումներով՝ համապատասխան արձանագրությունից հետո երկշաբաթյա ժամկետում Կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ պետք է ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի»,-նշեց Խուդաթյանը։ 

Նախարարը հավելեց, որ հիմա կառավարությունը որոշում է ընդունում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով։  

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք Փարաքարում առաջանալո՞ւ է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարց՝ Խուդաթյանը դրական պատասխան տվեց։  

«Ունենալու ենք՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համայնքի ղեկավար ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ չկա: Գործող կարգավորումներով՝ այնտեղ կառավարման բարդություններ ունենք, որովհետև ամբողջական ծավալով տեղակալը չի կարողանում փոխարինել համայնքի ղեկավարին: Փաստացի, համայնքային կյանքը դրա արդյունքում տուժում է: Համայնքի ղեկավարի միակ տեղակալը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում, սահմանված կարգով ընթացք է տրվում դիմումին, և առաջիկայում պիտի այնտեղ իրավիճակը հաղթահարելու համար համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակենք»,-նշեց ՏԿԵ նախարարը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ արդեն երկրորդ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները  քննարկվել և գնահատվել են շատ դրական։  

«Ես ուզում եմ ընդգծել, որ այսպիսով, իմ կարծիքով՝ ժողովրդավարական ևս մի շատ կարևոր ինստիտուտ է կայանում Հայաստանում, հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար», նշեց վարչապետը: 

Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցել են Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:  Նախնական ընտրությունների արդյունքներով 594 ձայնով հաղթել է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ 

Մինչ այդ  նախնական ընտրությունների արդյունքներով նաև Գյումրիում էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։ Գյումրիում կայացած նախնական ընտրությունների արդյունքներով հաղթել էր Սարիկ Մինասյանը, ով այժմ կատարում է համայնքի ղեկավարի պարտականությունները։ 

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ