Վրաստան

Թբիլիսին շրջանցող ճանապարհի համար 3,4 կմ երկարությամբ նոր թունել կկառուցվի

1 րոպեի ընթերցում

Թբիլիսին շրջանցող ճանապարհի համար 3,4 կմ երկարությամբ նոր թունել կկառուցվի

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի համար նախատեսվում է քառագոտի թունելի կառուցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ հղում կատարելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության փաստաթղթին։

Նշվում է, որ ճանապարհի հատվածը ձգվելու է Ցիցամուրի գյուղից մինչև Թբիլիսի քաղաքի Ավչալա ծայրամասային հատված։ Միաժամանակ, ճանապարհի կառուցման շրջանակներում կանցկացվի 3,4 կմ երկարությամբ թունել։

Հաղորդվում է, որ նախագծի համաձայն՝ շրջանցիկ ճանապարհը 50 կիլոմետր երկարություն ունի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում