Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը դարձել է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, նա երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում:

Գարիկ Մելքոնյանը խաղերին մասնակցել է ՀՀ դահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ:

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են ևս 8 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ և դահուկավազք և մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է:

Գեղասահքի անհատական պայքարում հանդես կգա Պյոտր Չիտիպախովյան, պարային զույգերի պայքարում՝ Կրիստինա Դոբրոսերդովա-Ալեսանդրո Բորտելո Պելեգրինի զույգը, լեռնադահուկային սպորտի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Հարությունյանը և Ժիրայր Առաքելյանը, սնոուբորդում՝ Նորիկ Թադևոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը, դահուկավազքում՝ Սպարտակ Ոսկանյանը:

Հունվարի 16-ից Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում պայքարը կսկսեն գեղասահորդները:

Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին այս տարի շուրջ 55 երկրի 3000 պատվիրակներ են մասնակցում:  Խաղերը կտևեն մինչև հունվարի 23-ը:

Հայերեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին