Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ. ԿԲ
1 րոպեի ընթերցում
![Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ. ԿԲ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/01/15/auA8MVP17TBtG6O9aQPMQFpvPzky1WLdgJheKJAq.webp)
ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2025 թվականի հունվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-n ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից՝ կից ներկայացնելով լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը: