Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր

2 րոպեի ընթերցում

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Խ.-ն, հանդիսանալով կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2021-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում թաքցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 337 մլն 384 հզր ՀՀ դրամի հարկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կիոմիտեից, նշելով, որ նախաքննության ընթացքում 20 մլն ՀՀ դրամը վերականգնվել է պետական բյուջե:

2025 թվականի հունվարի 10-ին Մ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): 

Վերջինիս նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, կիրառվել է բացակայելու արգելքը: 

Ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու նպատակով կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ