Չհայտարարված այցով Կիև է ժամանել Գերմանիայի ՊՆ ղեկավարը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի պաշտպանության նախարար ղեկավար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ քննարկելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում Ուկրաինային հետագա աջակցության հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է գերմանական n-tv պարբերականը։

«Ինձ համար կարևոր է այս ուղևորությամբ ցույց տալ, որ մենք շարունակում ենք ակտիվորեն աջակցել Ուկրաինային: Դա ազդանշան է, որ Գերմանիան՝ որպես Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ երկիր, աջակցում է Ուկրաինային: Ոչ միայնակ, այլ «Մեծ հնգյակի» և շատ այլ դաշնակիցների հետ», - հայտարարել է Պիստորիուսը ժամանելուն պես:

Հրատարակությունը հավելում է, որ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տան ղեկավարի պաշտոնն ստանձնելուց ոչ շատ առաջ՝ հունվարի 13-ի երեկոյան, Գերմանիայի պաշտպանության նախարարն արդեն քննարկել է Կիևին հետագա աջակցության հարցը Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի իր գործընկերների հետ։ Այժմ Բեռլինը ցանկանում է գործընկերների հետ մեկտեղ ավելի շատ ջանքեր գործադրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար:

Հայերեն Русский