Աշխարհ

Շոլցը բացառել է Գերմանիայում սոցիալական ոլորտի հաշվին Ուկրաինային օգնություն տրամադրելը

2 րոպեի ընթերցում

Շոլցը բացառել է Գերմանիայում սոցիալական ոլորտի հաշվին Ուկրաինային օգնություն տրամադրելը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Կիևին զենքի մատակարարումների ֆինանսավորումը` կրճատելով կենսաթոշակները և կրճատելով բուն Գերմանիայի այլ ոլորտներում ծախսերը:

«Ես դեմ եմ, որ մենք այդ միջոցները վերցնենք կենսաթոշակներից, ես դեմ եմ, որ մենք դա անենք՝ կրճատելով համայնքների ֆինանսավորումը, ես դեմ եմ, որ մենք քիչ գումար ներդնենք երկաթուղային տրանսպորտի և ճանապարհների զարգացման մեջ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Շոլցն ասել է լրագրողների հետ հանդիպմանն ու հավելել, որ օգնությունն Ուկրաինային պետք է լրացուցիչ ֆինանսավորվի։

Ավելի վաղ Der Spiegel ամսագիրը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Շոլցն արգելափակում է Կիևին 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնության փաթեթ հատկացնելը, ինչին նպաստում էին ԱԳՆ և ՊՆ ղեկավարները։ Հրապարակման համաձայն՝ նախարարները ցանկանում են նոր օգնություն ցուցաբերել փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի ընտրություններից առաջ։ Պաշտպանության նախարարության փորձագետների պատրաստած զինատեսակների ցանկում ներառված էին ևս երեք IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր՝ արկեր, Patriot-ի համար նախատեսված հրթիռներ, տասը հաուբից և զինամթերք։ Նախատեսվում էր 3 միլիարդ եվրո փոխանցել Բունդեսթագի բյուջեի հանձնաժողովի միջոցով՝ որպես լրացուցիչ ծախսեր։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում